Օսկարակիր ձյնային ռեժիսոր Մայք Հոփկինսը խեղդվել է գետում, ռաֆտինգի ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել Նոր Զելանդիայում: Այդ մասին հայտնել են Վելինգթոն քաղաքի ոստիկանությունից:
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին, Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու Տարարուա լեռնաշղթայի գետերից մեկում: 53-ամյա օսկարակիր ձայնային ռեժիսորը հայտնվել է գետի բուռն հոսանքի մեջ, երբ նրա մակույկը շրվել է խութերի վրա, հաղորդում է Lifenews.ru-ն:
Ռեժիսորին եւ նրա երկու ընկերներին հայտնաբերել է փրկարարական ուղղաթիռը: Ընկերները աննշան վնասվածքներ էին ստացել, իսկ Հոփկինսը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
Հոփկինսն աշխատել է Պիտեր Ջեքսոնի հետ ավելի քան 20 տարի: 2003թ. «Մատանիների տիրակալը. Երկու աշտարակ» եւ 2006թ. «Քինգ Քոնգ» ֆիլմերի համար նա արժանացել էր «Օսկարի»:





























