Կենտրոնական բանկից հայտնում են՝ 2026 թվականի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը:
Գրիգոր Խանջյանը հայ անվանի գեղանկարիչ է, գրաֆիկ, մոնումենտալ-դեկորատիվ գործերի հեղինակ, ՀԽՍՀ (1967 թ.) և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1983 թ.), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1990 թ.)։ Նրա մոնումենտալ ստեղծագործություններից առանձնանում են հայ ժողովրդի պատմության հերոսական էջերն արտացոլող «Հայոց այբուբեն», «Վարդանանք» և «Վերածնունդ» որմնանկարները (1992–2000 թթ.)։
Դիմերեսին պատկերված է Գրիգոր Խանջյանի «Լեռներում» կտավը (1972 թ., Հայաստանի ազգային պատկերասրահ): Դարձերեսին՝ Գրիգոր Խանջյանի դիմապատկերը, Գրիգոր Խանջյանի «Ձոն նկարիչներին» եռանկարի կենտրոնական նկարից դրվագ (1978 թ., Մուրադյան գելըրի, ԱՄՆ):
Էսքիզների հեղինակներ` Լուսինե Լալայան (դիմերես), ԷՄՔԵՅ ՍՊԸ (դարձերես): Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում:


























