ԱՄՆ-ի դատարանը  «կոլորադյան հրաձիգի» դեմ հանցանշանները բավարար է համարել լիարժեք դատավարություն սկսելու համար: Դատարանը վճիռը կայացրել է հունվարի 7-ից 10-ը շարունակված նախնական լսումներից հետո: 25-ամյա Հոլմսին կդատեն մեղադրականի բոլոր կետերով:

Դատախազոթւյունը Հոլմսին 160 կետով մեղադրանք էր ներկայացրել: Մեղքը խոստովանելու դեպքում ոճրագործին լավագույն դեպքում ցմահ բանտարկություն է սպասվում, վատագույն դեպքում՝ մահապատիժ: Սակայն մահապատիժը Կոլորադոյում արդեն տասնյակ տարիներ չի կիրառվել, գրում է KM.RU-ն:

Հոլմսը դատարանի առաջ կկանգնի հունվարի 11-ին: Սպասվում է, որ նրա պաշտպանները կհետաձգեն մեղադրանքը, քանի որ մեղադրյալը հայտարարությամբ հանդես գալու պատրաստ չէ: Նախկինում նրա փաստաբաններն արդեն հայտարարել էին, որ իրենց պաշտպանյալը հոգեկան հիվանդությամբ է տառապում, սակայն ախտորոշումը չէին հստակեցրել:

Հիշեցնենք, նախորդ տարվա ամռանը Ավրորա քաղաքի կինոթատրոնում  «Խավարի ասպետը. Լեգենդի վերածնունդը» ֆիլմի պրեմիերայի ընթացքում կատարված հրաձգության հետեւանքով 12 մարդ զոհվել, 70-ից ավելին վիրավորվել էին: