«Հայ ազգային կոնգրեսում կարծիքները միշտ տարբեր են եղել, բայց ՀՀՇ-ի համար հենց սկզբից պարզ էր, որ ֆուտբոլային դիվանագիտությունն անհաջողության է մատնված»,- այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայատարարեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը։
Նրա խորին համոզմամբ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհի վերջում երկու կողմերը միմյանց հետ կունենան ավելի թշնամական հարաբերություններ, քան գործընթացի սկզբում։ «Դա աբսուրդ է, նոնսենս է, որովհետեւ մի գործընթաց, որը կոչվում է հաշտեցման, փաստորեն բերելու է հակառակ արդյունքի»,- նշեց Հովհաննես Իգիթյանը՝ ընդգծելով, որ միջազգային հանրության կողմից բռնատիրական ճանաչված ոչ մի երկիր արտաքին քաղաքականության մեջ հաջողություն ունենալ չի կարող։




























