«Եթե հայ-թուրքական արձանագրությունները հնարավոր չէ վավերացնել վերապահումներով, ապա դրանք ընդհանապես չպետք է վավերացվեն»,- այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը։
Նրա համոզմամբ Թուրքիան իր պահվածքով ապացուցում է, որ Հայաստանի հետ հարաբերությունները լավացնելն իր համար առաջնային խնդիր չէ, եւ որ այդ երկիրը քաղաքական այլ նպատակներ ունի։
«Դաշնակցությունը հանձն է առել ԱԺ պատգամավորների եւ հանրության շրջանում աշխատանքներ տանել՝ ցույց տալու համար դրանցում առկա բոլոր վտանգները»,- հստակեցրեց նա՝ ընդգծելով, որ ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» նպատակը արձանագրությունների վավերացման գործընթացը վիժեցնելն է, եւ իրենք դատապարտում են այն ուժերին, որոնք փորձում են խոչընդոտել իրենց «Ոչ»-ին։




























