Թուրքիայի արտաքի քաղաքականությունը վերջին շրջանում սկսում է արկածախնդրության տարրեր պարունակել։ Փետրվարի 8-ին այսպիսի կարծիք հայտնեց ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ որպես արկածախնդրության օրինակ բերելով Թուրքիայի վարչապետի՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կատարած իրարամերժ հայտարարությունները։ Վերջինիս համոզմամբ, Հայաստանը գերագնահատում է Թուրքիայի արտաքին քաղաքականության լրջությունը։

Սաֆրաստյանը նաեւ նշեց, որ Թուրքիան իր դերն աշխարհում եւ տարածաշրջանում մեծացնելու համար փորձում է խաղի նոր կանոններ սահմանել, ինչը գերտերությունները եւ հարեւան պետությունները չեն ընդունում.

«Նեոօսմանիզմի գաղափարախոսությունը,որը Թուրքիայի արտաքին քաղաքականության ղեկավարները վախվխելով փորձում են դնել նոր արտաքին քաղաքականության հիմքում, հնարավորություն չունի իրականություն դառնալու եւ նպատակին հասնելու»,-հավելեց թուրքագետը։