Իրանը դրական է գնահատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Բահման Հոսեյնփուրը՝ պատասխանելով Միջին Արեւելքի հետազոտությունների կենտրոնի հարցերին։

Թուրքական Gercekgundem կայքէջի փոխանցմամբ՝ իրանցի դեսպանը նշել է, որ Իրանը աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ «Մենք սա ընդունում ենք որպես կարեւոր քայլ տարածաշրջանում խաղաղություն ու անվտանգություն եւ երկրների միջեւ բարեկամություն հաստատելու տեսանկյունից։ Իրանը եւ Հայաստանը վաղուց ունեն լավ համագործակցություն։ Այն կարող է Թուրքիայի հետ դառնալ եռակողմ համագործակցություն»,- նշել է Անկարայում Իրանի դեսպանը։