ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին հղած ուղերձը հիշեցում էր Թուրքիային, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հերթն է քայլ կատարելու։

Փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։ Վերջինիս կարծիքով, այդ ուղերձով Հայաստանի նախագահը Թուրքիայի իշխանություններին նաեւ զգուշացնում է, որ իրենց պատճառով կարող է ձախողվել հաշտեցման գործընթացը։

Վահան Հովհաննիսյանի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների շուրջ բախումները գնալով ավելի են սրվում, սակայն դրանց փակուղի մտնելու մասին դեռ վաղ է խոսել։

Հիշեցնենք, որ երեկ Լոնդոն մեկնելիս, Թուրիքայի օդային տարածքով անցնելու ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին։