Վենեսուելայի իշխանությունները հրապարակել են երկրի նախագահ Ուգո Չավեսի առաջին լուսանկարները` Կուբայի մայրաքաղաք Հավանայում վիրահատությունից հետո, որտեղ նա ներկայումս քաղցկեղի բուժման կուրս է անցնում:
Լուսանկարները ցուցադրվել են պետական հեռուստատեսությամբ, որտեղ Չավեսը գրկում է դուստրերին եւ կարդում կուբայական «Գրանմա» թերթի երեկվա համարը: Լուսանկարներն արվել են ի պատասխան ընդդիմության բողոքների, թե երկրի կառավարությունը թաքցնում է Չավեսի առողջական վիճակի մասին տեղեկատվությունը, գրում է Gazeta.ru-ն:
Վենեսուելայի իշխանությունները հայտնել են նաեւ, որ նախագահ Ուգո Չավեսը բուժման հետեւանքով չի կարող խոսել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին Կուբա մեկնելու պահից սկսած նա ոչ մի անգամ չի երեւացել ոչ հեռուստատեսության, ոչ ռադիոեթերում:
Հունվարին երկրի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ նախագահն ամբողջությամբ բուժվել է շնչառական ուղիների ինֆեկցիայից:



























