Իսրայելում մեկնարկել է նախկին արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի նկատմամբ դատական գործընթացը: Ինչպես հաղորդում է BBC-ին, նա մեղադրվում է հասարակական վստահությունը չաշահելու մեջ: Նրա դեմ հարուցված գործը վերաբերում է Բելառուսում Իսրայելի նախկին դեսպանին նոր դիվանագիտական պաշտոնի նշանակման հանգամանքներին: Լիբերմանին սպառնում է երեք տարվա ազատազրկում:
Ներկայումս նախկին ԱԳ նախարարը ղեկավարում է «Մեր տունն Իսրայելն է» աջ կուսակցությունը: Նշենք, որ նախկինում Իսրայելի դատախազությունը փակել էր Լիբերմանի դեմ հարուցված մյուս գործը, որով նա մեղադրվում էր փողերի լվացման մեջ:




























