Բուլղարիայում բողոքի ակցիաներ են իրականացվում էլեկտրականության բարձր սակագների դեմ: Հանրահավքներ են տեղի ունենում երկրի 35 քաղաքներում: Սոֆիայում կառավարության շենքի առջեւ հավաքվածները հավկիթներ են նետել շենքի վրա` պահանջելով կառավարության հրաժարականը:
Մայրաքաղաք Սոֆիայում հանրահավաքին մասնակցել է ավելի քան 10 հազ. մարդ, այն վերաճել է նաեւ ոստիականության հետ բախումների: Ակցիայի մասնակիցները շշեր եւ քարեր են նետել ոստիկանների վրա: Բուլղարիայի ՆԳՆ տվյալներով` քաղաքացիներ չեն ձերբակալվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Դժգոհ քաղաքացիները պահանջել են վերացնել EON, EVN ընկերությունները, որոնք միջնորդ են հանդես գալիս Ազգային էլեկտրական ընկերության եւ սպառողների միջեւ:



























