Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է Կուբայում բուժվելուց հետո հայրենիք վերադառնալու մասին եւ բուժումը կշարունակի տեղում:

Twitter –ի իր միկրոբլոգում Չավեսն առանձին թվիթով աջակցության համար շնորհակալություն է հայտնել Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյին եւ նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրային, նաեւ հիշատակել է բժիշկներին ու բուժքույրերին: Դա բլոգում նոյեմբերի  1-ից հետո Չավեսի առաջին գրառումն էր, գրում է lenta.ru-ն:

Նախորդ  շաբաթ` փետրվարի 15-ին, Վենեսուելայի իշխանությունները հրապարակել էին վիրահատությունից հետո նախագահի առաջին լուսանկարները: Լուսանկարներում նա շրջապատված է իր դուստրերով: Ձեռքում Կուբայի Granma թերթի  փետրվարի 14-ի համարն է: 

Չավեսին Հավանայում հերթական վիրահատության էին տարել դեկտեմբերի 11-ին: Բժիշկները նրան  քաղցկեղ էին ախտորոշել 2011թ. կեսերին, այս ընթացքում նա արդեն չորս վիրահատության է ենթարկվել: