ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման գոլֆ է խաղացել հայտնի մարզիկ, բոլոր հնարավոր տիտղոսների 75-անգամյա դափնեկիր Թայգեր Վուդսի հետ: ԱՄՆ-ի նախագահը շատ է սիրում գոլֆ եւ ազատ ժամանակ չի հրաժարվում ընկերների հետ խաղալուց, նշում է AP-ն:
«Կոմսոմոլսկայա պրավդան» գրում է, որ բացի Վուդսից, Օբամայի գոլֆի խաղընկերներն են եղել նաեւ ԱՄՆ-ի առեւտրի hարցերով հատուկ ներկայացուցիչ Ռոն Քերքը եւ թեքսասցի գործարար Ջիմ Քրեյնը: Ըստ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Իրնեստի` նրանք խաղացել են տեղի ակումբում: Հայտնի չէ, թե նախագահն ինչպես է իրեն դրսեւորել:
АН-online-ը, վկայակոչելով Business Insider-ին, հայտնում է, որ լրագրողները հիասթափված են իրենց գոլֆի դաշտ չթողելու փաստից:
Վուդսի հետ ԱՄՆ-ի նախագահի գոլֆ խաղալու մասին լրագրողներն իմացել են հայտնի սերֆինգիստ Թիմ Ռոսաֆորտեի միկրոբլոգից: Լրագրողներին ակումբ թույլ չեն տվել, այդ պատճառով էլ նրանք ստիպված հյուրանոց են վերադարձել:
Մինչ այժմ հայտնի չէ, թե ով է հաղթել: Twitter-ում Ռոսաֆորտեն գրել էր, որ ակումբի կայքը «կախվել էր» ցանցի ծանրաբեռնվածությունից:




























