Եվրամիության արտաքին կապերի խորհուրդն անհամբերությամբ է սպասում 2013 թվականին Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում կայանալիք ընտրություններին` ընդգծելով միջազգային չափանիշների եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների համաձայն դրանց անցկացնելու կարեւորությունը: Այս մասին ասվում է ԵՄ նախարարների խորհրդի նիստի արդյունքում փետրվարի 18-ին ընդունված փաստաթղթում, որտեղ քննարկվել է «Արեւելյան գործընկերության» ծրագրում:

Իրենց հայտարարությունում, նախարարները հիշեցրել են, որ որ «Արեւելյան գործընկերության» հիմքում ընկած է հավատարմությունը միջազգային իրավունքին եւ հիմնարար արժեքներին, ներառյալ ժողովրդավարությունը, օրենքի գերիշխանությունը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգումը, նաեւ շուկայական տնտեսությունը, կայուն զարգացումը:

Վիլնյուսում «Արեւելյան գորընկերության» գագաթաժողովի նախաշեմին, ԵՄ Արտաքին կապերի խորհուրդն ընդգծում է, որ բարեփոխումների տեմպը սահմանում է համագործակցության ինտենսիվությունը: