Հայերն այսօր քվեարկում են նախագահական ընտրություններում, որոնք արդեն ստվերվել են ընդդիմադիր թեկնածուի վրա կրակոցներով եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանին որեւէ ազդեցիկ այլընտրանքով: Այդ մասին գրում է «Al Jazeera»-ն: 

Կառավարությունը խաղաղ ընտրությունների հույս ունի, որոնք կբարելավեն երկրի` եվրաինտեգրման հեռանկարները վիճելի նախագահական ընտրություններից հետո, որ 2008թ. Սարգսյանին բերեցին իշխանության եւ ավարտվել էին 10 մարդու կյանք խլած բախումներով: Սարգսյանը կոչ է արել, որ ընտրություններն «օրինակելի»լինեն, եւ ընդգծել է, թե Հայաստանն ապագա չի ունենա, եթե ընտրությունները չհամապատասխանեն եվրոպական չափորոշիչներին:

Ընտրությունների արդյունքը կանխատեսելի դարձավ դեռ դեկտեմբերին, երբերկու ազդեցիկ քաղաքական ֆիգուրներ, որոնք կարող էին լարվածություն մտցնել ընտրարշավում, հայտարարեցին, թե չեն առաջադրվելու: «Բարգավաճ Հայաստանի» մեծ հեղինակություն վայելող առաջնորդը` արմրեսլինգի նախկին չեմպիոնն ու գերհարուստ Գագիկ Ծառուկյանն ասաց, թե առաջադրվելու, իսկ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ 68 տարեկան է եւ չափազանց մեծ երկրի գլխավոր աշխատանքը կատարելու համար: