Դանիան քաղաքական ապաստան է տրամադրել Տիմոշենկոյի կառավարությունում պաշտպանության նախարարի նախկին պաշտոնակատար Վալերի Իվաշչենկոյին:

Տիմոշենկոյի կառավարությունում Իվաշչենկոն պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է եղել  2009թ. հունիսից մինչեւ 2010թ. մարտ ամիսը:

2012թ. ապրիլին նա հինգ տարվա ազատազրկման էր դատապարտվել թեոդոսիական նավամեխանիկական գործարանի գույքի ապօրինի յուրացման համար, ինչի արդյունքում, քննության վարկածով, պետությանը  70,9 մլն գրիվնայի վնաս էր հասցվել (մոտ 8,8 մլն դոլար): Չորս ամսից Իվաշչենկոյին ազատել էին` պատիժը փոխարինելով պայմանականով, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով Reuters-ին:

Իվաշչենկոն ինքը պնդում էր, որ իր նկատմամբ հետապնդումը քաղաքական դրդապատճառներով է: