Մեծ Բրիտանիայի հետախուզության ծառայությունը` MI5-ը համացանցի միջոցով Ռուսաստանի հարցերով մասնագետ է փնտրում:  «Հետախուզական տվյալների վերլուծաբանի» թափուր աշխատատեղի մասին հայտարարությունը տեղեդրվել է ծառայության կայքում:

«Օգտագործելով ռուսերինի ձեր իմացությունը, ինչպես նաեւ մշակույթի, պատմության, քաղաքական ոլորտներում գիտելիքներևը,  դուք կօգնենք մեզ հավաքված հետախուզական տվյալների մասին հստակ պատերացում կազմել: Ձեր աշխատանքը կօգնի ճիշտ տեսակետ ունենալ ազգային անվտանգության հնարավոր սպառնալիքների մասին, այդ թվում` ահաբեկչության եւ շպիոնաժի մասին»,-ասվում է  կայքում: Ռուսերենի թեստը դիմողները կարող են հանձնել հենց  ծառայության կայքում:

Թափուր աշխատատեղին, ի դեպ, կարող են հավակնել Մեծ Բրիտանիայի քաղաքացիները: