ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք շրջագայության ընթացքում այցելելու է նաեւ Թուրքիա։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberler-ը, ԱՄՆ նոր պետքարտուղար Ջոն Քերրին Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք շրջագայության ընթացքում մարտի սկզբին Թուրքիա կատարելիք այցի ժամանակ օրակարգի գլխավոր թեմա է դարձնելու Սիրիայում տիրող իրավիճակը։
Թուրքական լրատվամիջոցը նշել է, թե բացի Սիրիայի խնդրից, Ջոն Քերրի օրակարգում է լինելու ահաբեկչության դեմ պայքարի եւ քրդական հարցի կարգավորման համար ընթացող գործընթացը։




























