Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրաժարվել է պաղպաղակի գնումից իր երուսաղեմյան նստավայրի համար այն բանից հետո, երբ մամուլը գրել է, թե որքան է ծախսվում պետական գանձարանից վարչապետի համար պաղպաղակ գնելու համար:
Այն, որ Նեթանյահուի տանը նախընտրում են պիստակով պաղպաղակ եւ «ֆրանսիական վանիլին», իսրայելցիներն իմացել են տեղի մամուլից, որը նաեւ պարզել է, որ վարչապետն իր ընտանիքի անդամների եւ հյուրերի հետ միասին 12 ամիսների ընթացքում 14 կգ պաղպաղակ են կերել:
Այդ հոդվածներից հետո Նեթանյահուն անմիջապես չեղյալ է հայտարարել պաղպաղակի գնման պայմանագիրը:




























