Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են Հայաստանում նախագահական ընտրությունների ընթացքին եւ ներկայացրել ինչպես Exit Poll-ի, այնպես էլ ԿԸՀ-ի ներկայացրած նախնական տվյալները։

Թուրքական CNNturk-ը Հայաստանի նախագահական ընտրությունների հետ կապված «Հայաստանում կրկին Սերժ Սարգսյանի դարաշրջանն է» վերնագրով հրապարակման մեջ ներկայացրել է Հայաստանում փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին ժողովրդի մասնակցության պաշտոնական տվյալները եւ նախնական արդյունքներն ըստ ԿԸՀ-ի։

Թուրքական լրատվամիջոցն իր հրապարակման մեջ մեջբերել է նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունն անցկացված ընտրությունների հետ կապված։ «Այս ընտրությունները Հայաստանի պատմության ամենալավ ընտրություններն էին»,-Շարմազանովի խոսքերը փոխանցում է թուրքական CNNturk-ը։

Նշենք, որ ընտրություններին հետեւելու համար Հայաստանում են գտնվում թուրքական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ։