Ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը սենսացիոն հայտարարություն է արել: Պաշտպանելով անօդաչու թռչող սարքերը Մերձավոր Արեւելքում ահաբեկիչների դեմ որպես պայքարի մեթոդ կիրառելու քաղաքականությունը, նա ներկայացրել է այդպիսի հարվածներից զոհերի թիվը, ընդ որում, 8 տարում նման վիճակագրություն չի ներկայացվել:
«Մենք սպանել ենք 4700 մարդու: Երբեմն հարվածի տակ են հայտնվում անմեղ մարդիկ, ես դա ատում եմ, բայց սա պատերազմ է, եւ մենք ոչնչացրել ենք «Ալ Կաիդայի» որոշ շատ նշանակալի ներկայացուցիչների»,-ասել է սենատորը:
Գրեմը հայտարարել է, որ դա հենց այն զենքն է, որը պետք է օգտագործել: «Մենք զորքեր չունենք Պակիստանի եւ Աֆղանստանի տարածքներում, այլկերպ չենք կարող վերահսկել գրոհայինները տեղաշարժը»,-ասել է նա:
Հատկանշական է, որ եթե պարզվի, որ Գրեմն իր խոսքում պաշտոնական տվյալներ է ներկայացրել, նա կարող է պատասխանատվության ենթարկվել պետական գաղտնիքը հրապարակելու համար, հաղորդում է NEWSru.com-ը:




























