Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին խորհրդարանական ընտրություններից հաշված օրեր առաջ որոշել է դիմել փիարի կասկածելի միջոցների: Նա իր հնարավոր ընտրողներին նամակներ է ուղարկել` ձայների դիմաց անհամարժեք խոստումներով: Բեռլուսկոնիի ընդդիմադիրները դա կաշառք են համարել եւ դատախազություն են դիմել:

Ինչպես հաղորդել է  La Repubblica-ն, Սիցիլիայի, Վենետոյի, Կամպանիայի եւ Լոմբարդիայի բնակիչներն իրենց փոստային արկղերին Բերլուսկոնիի ստորագրությամբ եւ հետեւյալ գրառումով. «Կարեւոր տեղեկություն. Անշարժ գույքի համար 2012 թվականին գանձված հարկերի հետվերադարձ (IMU)»: Քաղքական գործիչը խոստացել է ընտրողներին հետ վերադարձնել անշարժ գույքի դիմաց գանձված մունիցիպալ հարկերը: Ընդ որում` «Ազատության ժողովուրդ» կուսակցության նախագահն առաջարկել է գումարային փոխհատուցումը կատարել երկու ճանապարհով` անձնական հաշվեհամարին փոխանցելով, կամ` կանխիկ վճարելով:

Ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Պիեր Լուիջի Բերսանին նամակների հղումը խարդախություն է անվանել: «Ես այդպես էլ կարծում էի, որ նա կփորձի ձայները գնել կառավարության փողերով, բայց ես չէի կարծում, որ դրանք կուղարկի ուղղակի ծրարի մեջ»,- ասել է Մարիո Մոնտին, որի «Իտալիայի համար Մոնտիի օրվա ծանուցագիրը» կուսակցությունը եւս մասնակցում է ընտրություններին, գրում է  NEWSru.com-ը:

Լացիո տարածաշրջանի տարածաշրջանային խորհրդի թեկնածու Ջանֆրանկո Մաշիան որոշել է, որ նախկին վարչապետի հասցեին բառային քննադատությունները բավարար չեն եւ դիմել է Հռոմի դատախազություն, գրում է  Il Chirlandaio-ն:
Խորհրդարանական ընտրություններն Իտալիայում տեղի կունենան փետրվարի  24-25-ին: