Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ : Այս մասին հաղորդում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը:
«Վստահ եմ, որ մեր երկրների միջեւ երկկողմ համագործակցությունն այսուհետ եւս զարգանում է բարեկամության եւ փոխըմբռնման ամուր հիմքի վրա»,-ասված է Յանուկովիչի շնորհավորական ուղերձում:
Ուկրաինայի նախագահը հայաստանցի իր գործընկերոջը մաղթել է ամուր առողջություն եւ հետագա հաջողություններ, իսկ հայ ժողովրդին` բարեկեցություն ու ծաղկում:



























