AFP գործակալությունը, վկայակոչելով Կամերունի զինվորական հրամանատարությանը, հայտնել էր ավելի վաղ պատանդառված ֆրանսիացիների ազատագրման մասին: BFM TV հեռուստաալիքը եւս հայտնել էր, թե առեւանգվածները հայտնաբերվել են Դիկվա քաղաքի տներից մեկում, եւ չեն տուժել: Երբ նիգերիացի զինվորականները գտել են ֆրանսիացիներին, նրանք արդեն տեղում չեն եղել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Միեւնույն ժամանակ, ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով France 24 հեռուստաալիքը, ֆրանսիական եւ կամերունյան իշխանությունները հերքում են ֆրանսիացի զբոսաշրջիկների ազատագրման լուրը: Ալիքը ցուցադրել է Կամերունի տեղեկատվության նախարարի հարցազրույցը, եւ վերջինս տեղեկությունները «կեղծ» է անվանել:

Փետրվարի 19-ին հինգ զինված անձինք մոտոցիկլետներով առեւանգել էին ֆրանսիացիաների, որոնք վերադառնում էին Կամերունի հյուսիսում գտնվող Վազա ազգային զբոսայգուց: Պատանդները մի ընտանիքի անդամներ են. երեք մեծահասակներ եւ հինգ, ութ, տասը եւ տասներկու տարեկան չորս երեխաներ: