Ընդդիմադիրները շարունակում են արգելափակել Ուկրաինայի խորհրդարանի ամբիոնն ու նախագահությունը: Գերագույն Ռադան չի կարողանում սկսել 7-րդ գումարման երկրորդ նստաշրջանը, ընդդիմությունը պահանջում է մեծամասնության խմբակցությունից պատգամավորների անհատական քվեարկության երաշխիքներ: Փակուղային իրավիճակը դեռ պարզել հնարավոր չէ:
Փետրվարի 21-ին «Սվոբոդա»-ի ղեկավար Օլեգ Տյագնիբոկը հայտարարել է, թե կուսակցական բջիջներին տեղերում հրահանգվել է պատրաստվել վաղաժամկետ ընտրություններին:
Խորհրդարանը ցրելու մասին խոսակցությունները շրջանառվում են նաեւ իշխող կուսակցությունում: Տարածաշրջանների կուսակցությունը հայտնել է, որ իրենց ձեռք է տալիս ցրումը, սակայն դեռ վերջնական ոչինչ չեն որոշել:




























