Դեմոկրատները Վաշինգթոն նահանգում ցանկանում են հարկ գանձել յուրաքանչյուր գնված հեծանիվից: The Seattle Times-ի փոխանցմամբ 25 դոլար հարկը դրվելու է 500 դոլարից թանկ արժողությամբ հեծանիվների վրա:
Նախնական տվյալներով, նոր հարկի շնորհիվ իշխանությունները 10 տարում կարող են 1 մլն դոլար աշխատել: Հեծանիվների հարկն առաջարկվել է տրանսպորտի օրինագծի շրջանակներում: Դրանում առաջարկվում է ավելացնել նաեւ բենզինի ակցիզը 10 սենթից մինչեւ 47,5 սենթ ամեն գալոնի համար: Ընդ որում, Վաշինգթոն նահանգն այժմ 8-րդն է ակցիզի թանկության առումով:
Նախագծերը նաեւ թանկացումներ են ենթադրում համարանիշների համար:



























