Կանարյան կղզիների կառավարության առեւտրի եւ պառման հարցերով գլխավոր վարչությունը առգրավել է 1089 կգ սառեցված համբուրգեր, որոնց բաղադրության մեջ ձւիու միս է հայտնաբերվել:
Ինչպես հաղորդում է իսպանական EFE գործակալությունը, համբուրգերների խմբաքանակը կանարյան կղզիներ է մատակարարել մի ընկերություն, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Վալենսիայում: Այդ ընկերությունը Իսպանիա է մատակարարել իռլանդական ձեռնարկության արտադրանքը, որը առնչություն է ունեցել եվրոպական այլ երկրներում «մսային» սկանդալին:
Դեռեւս անհայտ է, թե առգրավված արտադրանքում տոկոսային հարաբերությամբ որքան է տավարի միսը եւ որքան` ձիու միսը: Ամենայն հավանականությամբ, համբուրգերների ողջ խմբաքանակը կոչնչացվի, հաղորդում է «Ռոսբալտը»:



























