Երեկ` փետրվարի 21-ի երեկոյան Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության շենքի առջեւ տեղի է ունեցել բողոքի ցույց ընդդեմ փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրություններում տեղի ունեցած զանգվածային ընտրակեղծիքների, որոնք խեղել են ընտրության արդյունքները:
Լոս Անջելեսի AMGA հեռուստաընկերության փոխանցմամբ, ցուցարարները նշել են, որ «քանի դեռ ընտրակեղծիքների հետեւանքները վերացված չեն եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական թվերը վստահություն չեն ներշնչում, անընդունելի է Սերժ Սարգսյանին վերընտրված նախագահ համարելը»:
Ամերիկահայերը պահանջում ենք պատժել բոլոր ընտրակեղծարարներին, ինչպես նաեւ կոչ են արել «Սփյուռքում գործող բոլոր կազմակերպություններին ու հաստատություններին զերծ մնալ Սերժ Սարգսյանին հաղթանակի կապակցությամբ վաղաժամ շնորհավորելուց»:




























