ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը նշել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը` նկատելով, թե չի կարող լինել ռազմական լուծում:

Ավանդական ճեպազրույցում պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին` Խոջալուի իրադարձությունների մասին, եւ թե ինչ է ձեռնարկվելու ի հիշատակ զոհերի, Նուլանդն ասել է. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի ժամանակ մարդկանց ողբերգական մահը հիշեցնում է մեզ, որ չի կարող լինել ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում: Միայն հակամարտության ամուր եւ խաղաղ կարգավորումը կարող է տարածաշրջանին կայունություն, բարգավաճում եւ հաշտեցում բերել: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մենք հավատարիմ ենք աշխատել հակամարտության կողմերի հետ այդ ուղղությամբ, եւ մենք հիշում ենք այդ մասին այսօր ավելի, քան մյուս օրերին»,- ասել է Նուլանդը: