Հայաստանում, ինչպես բազում երկրներում, ընտրությունների առումով կան աշխատելու տեղեր եւ առաջ ընթանալ: Այդ մասին փետրվարի 21-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:
Պատասխանելով հարցին, ունի արդյոք նոր տեղեկություններ Հայաստանում կայացած ընտրչությունների արդարության եւ թափանցիկության վերաբերյալ, Նուլանդն ասել է. «Ես այդ մասին ասել եմ երկուշաբթի, որ լավ են անցել, եւ դեռ ինչ է պետք անել: Մենք գովել ենք հայ ժողովրդին ընտրությունների հաջող անցկացման համար, որոնք ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպվել, բայց ինչպես շատ երկրներում, դեռ աշխատելու տեղ կա»:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին կայացած ընտրություններում պաշտոնական տվյալներով Սերժ Սարգսյանը ստացել է ընտրողների 58,64 տոկոսը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` 36,75% ձայն:




























