Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս՝ մարտի 1-ին, ժամը 07.30-ին, Վ. Փափազյան փողոցի մի տնից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Էդուարդ Հովհաննիսյանին, որը 2011 թ. դեկտեմբերի 2-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Գ. Հովհաննիսյանը ներկայացվել է ոստիկանության Շենգավիթի բաժին:




























