Մարտի 1-ին, ժամը 23.10-ի սահմաններում, անհայտ անձը վարելով «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան՝ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում բախվել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի եւ դիմել փախուստի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «Մերսեդես-Բենց»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ձեռնարկվում են միջոցառումներ «ՎԱԶ-21099»-ի վարորդի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: