Մարտի 2-ին, ժամը 11.57-ին ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոյեմբերյան-Ջուջեւան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.15-ին, մարվել՝ 12.53-ին: Ամբողջությամբ այրվել է Ա.Սարգսյանին պատկանող «Ֆորդ» մակնիշի 08 ՏԼ 502 պետհամարանիշով բեռնատարավտոմեքենան: Տուժածներ չկան:




























