Եգիպտոսի ֆինանսների նախարարությունն առաջարկել է վարձով տալ Գիզայի բուրգերը, Սֆինքսը, Լուքսորի եւ Աբու Սիմբելի տաճարները։ Ստացված միջոցները պաշտոնյաներն առաջարկել են ուղղել տնտեսության արագ վերականգնմանը, գրում է «Գուդոկը»
Եգիպտոսի իշխանությունները հաշվել են, որ բուրգերը եւ մյուս ճարտարապետական հուշարձանները վարձով տալով կարելի է վաստակել 200 միլիարդ դոլար։
Հուշարձանները կարող են վարձակալության տրվել երեքից հինգ տարի ժամկետով խոշորագույն արտասահմանյան տուրիստական ֆիրմաներին։ Այժմ հարցը քննարկվում է կառավարությունում, հաղորդում է РСН-ը։
Վերջնական որոշումը կընդունի Հնության գործերով բարձրագույն խորհուրդը։




























