Թբիլիսիի դատարանը մարտի 2 –ին  հրաժարվել է պաշտպանության նախկին  նախարար Բաչո Ախալայային բաց թողնել 30 հազ. դոլար գրավի դիմաց, հաղորդում է «Ինտրեպրես նյուզը»:

Դատավորը նաեւ որոշել է, որ Ախալայայի գործով  չեն հարցաքննվի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին եւ արդարադատության նախարար Թեյա Ցուլուկիանին, ինչին փորձում էր հասնել պաշտպանական կողմը: Սակայն բավարարվել են ապացույցների մասով պաշտպանական կողմի պահանջները: Մասնավորապես, գործին կկցվեն նաեւ Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների հեռուստատեսային հայտարարությունները, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հայտարարությունը` նրա ձերբակալության հետ կապված:

Վրաստանի նախկին պաշտպանության նախարարը մեղադրվում է ծառայողական լիզորությունները գերազանցելու մեջ: