Մարտի 1-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել գողություն կատարելու համար Վ. Ղուկասյանին ձերբակալելու մասին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ղուկասյանը ս/թ. փետրվարի կեսերին Սուրենավան գյուղի տներից մեկի պատուհանը բացելով՝ գողացել է հեռուստացույց եւ ալեհավաքի հաղորդիչ՝ պատճառելով 135.000 դրամի նյութական վնաս:

Կատարվում է քննություն: