2012 թ. դեկտեմբերի 13-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի արհեստանոցից էլեկտրական շարժիչներ եւ սարքավորումներ են գողացել՝ սեփականատիրոջը պատճառելով 800.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե  ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 24-ամյա Վահրամ Ս.-ն :

Գողոնը մասամբ առգրավված է: Վահրամ Ս.-ն ձերբակալված է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: