Ռուսաստանում հայտնի հաղորդավարուհի Սվետայի վրա ծծմբաթթվով պահպանակ են նետել: Նա չի տուժել, վնասվել է պրոդյուսերի կոշիկը: Բայց աղջիկն այնքան է վախեցել, որ թիկնապահ եւ զրահապատ մեքենա է պատվիրել:

Տհաճ միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի «Ուրյուկ» ռեստորանում: «Լուչ սվետա» հաղորդման վարող Սվետա Կուրիցինան ենթարկվել է հարձակման անհայտ տղամարդու կողմից, ով նրա ոտքերի տակ է նետել պահպանակը: Հանցագործին ձերբակալել չի հաջողվել:

Կուրիցինան անհայտ անձից բազմից էր սպառնալիքներ ստացել: