Եվրոպայում եւ աշխարհի տարբեր հատվածներում ապրող ասորիները եւ նրանց աջակցող հայտնի մտավորականներ հայտարարություն են տարածել՝ պահանջելով աշխատանքից ազատել Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշին, ով ասորիների ցեղասպանության ճանաչման ուղղված աշխատանքները համեմատել էր «ձեռնաշարժության» հետ։

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝  հայտարարության մեջ, որի տակ ստորագրել են մեծ թվով մտավորականներ եւ քաղական գործիչներ, Թուրքիայի կառավարությունից պահանջվում է անհապաղ աշխատանքից ազատել անհավասակշիռ վարքով եւ անբարոյական բառապաշարով խոսող Թուրքիայի ԵՄ նախարար Էգեմեն Բաղըշին։

Նշենք, որ Էգեմեն Բաղըշը 2013-ի հունվարի 16-ին, Շվեդիայի մայրաքաղաքում գտնվող Թուրքիայի դեսպանատանն ասորիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ասորիների կողմից ասորական ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքները նման են ձեռնաշարժության։

Հիշեցնենք, որ Էգեմեն Բաղըշը հայտնի է նաեւ հայերի հանդեպ անհավասարակշիռ հայտարարույթուններով։