«Տաթեւեր» ճոպանուղին մարտի 4-ից 14-ը ընկած ժամակահատվածում ուղեւորափոխադրումներ չի իրականացնի: Այդ ընթացքում ավստրիա-շվեյցարական Doppelmayr-Garaventa ընկերության մասնագետները ճոպանուղում կիրականացնեն էլեկտրոնային եւ մեխանիկական համակարգերի տարեկան տեխզննման  եւ  սպասարկման աշխատանքներ:

Այսպիսով, ճոպանուղին պատրաստվում է ամենօրյա շահագործումը վերսկսելուն: Ճոպանուղու տնօրինությունը իր ներողամտությունն է հայցում այցելուներին պատճառած անհարմարության համար: