Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ մարտի 23-ը եւ 24-ը հայտարարվել են համաքաղաքային շաբաթօրյակի օրեր:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ առաջարկվել է աշխատանքներում ներգրավել ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական կառույցներին, հասարակական կազմակերպություններին, տնտեսվարողներին եւ համատիրություններին։ Քաղաքապետարանի կողմից կտրամադրվեն շաբաթօրյակի կազմակերպման եւ անցկացման համար անհրաժեշտ բոլոր պարագաները:

Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջանների հետ համատեղ աշխատանքներ են տարվել կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ, մայրաքաղաքում վաղ առավոտից կազմակերպվելիք տոնական տարատեսակ լայնամասշտաբ միջոցառումների հետ կապված: