Այս շաբաթ Երեւանում լայն թափով կմեկնարկեն ծառերի սանիտարական էտման եւ ձեւավորման աշխատանքները: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանձնարարվել է հսկողություն սահմանել մայրաքաղաքում սանմաքրման աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Սեփականատերերի կամ վարձակալների կողմից իրենց օբյեկտների հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման եւ այլ աշխատանքների իրականացման ուղղությամբ հանձնարարվել է ծանուցել տնտեսվարողներին կանաչապատման ու բարեկարգման նախապատրաստական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: Այդ նպատակով տնտեսվարողներին կտրամադրվեն նաեւ  կանաչապատման համար անհրաժեշտ բուսատեսակներ: Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս հիշեցրել է, որ պարտավորությունները  թերի կատարած կամ պարտավորություններից խուսափող տնտեսվարողները կենթարկվեն վարչական պատասխանատվության: