Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի իրազեկումները՝ մարտի 25-ից մինչեւ 30-ը ներառյալ Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու վերաբերյալ:
Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մարտի 26-ին, 27-ին եւ 28-ին հավաքները կկայանան ժամը 16:00 -ից 20:00, 29-ին եւ 30-ին՝ ժամը 15:00-ից 20:00:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել նաեւ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի իրազեկումները՝մարտի 2-ից մինչեւ մարտի 25-ը ներառյալ Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու վերաբերյալ։ Մարտի 8-ին, 9-ին, 10-ին, 16-ին, 17-ին, 23-ին եւ 24-ին հավաքները կկայանան ժամը 15:00-ից 19:00-ը, իսկ մարտի 4-ին, 5-ին, 6-ին եւ 7-ին՝ ժամը 16:00-ից 19:00-ը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























