Մարտի 4-ին, ժամը 19.40-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 64-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: