«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը կախված է նրանից, թե  արդյոք սա խելացի՞ քայլ է Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից եւ  սխալ քայլ՝  ԲՀԿ-ի կողմից:  Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

«Պարոն Հովհաննիսյանը հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ, դա լավ քայլ էր, եթե նա ուզում էր ներգրավել բոլոր քաղաքական կուսակցություններին, բայց  ԲՀԿ-ի համար նրա արած հայտարարությունը եւ այդ հանդիպումը հուսալքության արդյունք է: ԲՀԿ-ն  ուզում է ամեն ինչ անել ցուցադրելու համար, որ քաղաքականապես ինքը գոյություն ունի, բայց ԲՀԿ-ն ամենավատ դիրքում է հայտնվել, ոչ ընդդիմություն է, ոչ իշխանություն, ոչ մի տեղ չունի գնալու եւ այժմ լուրջ թուլացել է»,- նշեց նա:

Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով՝, չպետք է լուրջ սպասելինքեր ունենալ այդ հանդիպումից, եւ «ընդհանուր առմամբ դա ավելի խելացի քայլ կարելի է համարել Րաֆֆի Հովհաննսիյանի կողմից»:

«Կարեւոր նշանակություն ունեցավ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը, դա ներկայացրեց նոր քաղաքական ավանդույթ, բարձրացրեց քաղաքականության մակարդակը: Նախագահ Սարգսյանի համար մեծ մարտահրավեր է, որովհետեւ Հայաստանի քաղաքական պատմության մեջ առաջին անգամ նախագահը հանդիպեց իր մրցակցին, ով ժպտում էր եւ սեղմում էր իր ձեռքը»,- նշեց նա: