Վազգեն Սարգսյանը մասնագիտությամբ հայ էր: Այդ մասին այսօր՝ մարտի 5-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի ծառայակից Մուրադ Կիրակոսյանը:
«Վազգեն Սարգսյանը ռազմական, պետական գործիչ եւ հրապարակախոս էր, որը գրիչը փոխարինեց զենքով: Արդյունքը եղավ Ղարաբաղի ազատագրումը: Նա միավորեց Հայաստանի բոլոր կամավորական ջոկատներին», – նշել է Կիրակոսյանը: Նա հավելել է, որ Սարգսյանն անհավանական հումոր ուներ, «մանկական սիրտ, զգացմունքային էր, ամեն անգամ, երբ զոհված զինվորների դիակներ էին բերում, գիշորները չէր քնում: Վախի զգացումից զուրկ էր, պաշտոնների չէր ձգտում, պաշտոնը չարչարանք էր»:
Կիրակոսյանը նաեւ հիշել է, որ Վազգեն Սարգսյանը չէր հասցրել ընտանիք կազմել: «Ամուսնության հարցը բարձրացրել էինք դեռեւս նախքան ռազմական գործողություններ սկսելը, նա չէր խուսափում դրանից, նախքան ողբերգական մահը ամեն տարի կրկնում էր. «Այս տարի կամուսնանամ»: Ընկերոջ խոսքով՝ 1998-ին պահ է եղել, երբ Սարգսյանը ցանկացել է ամուսնանալ, «պետք է աղջիկ փախցնեին, չստացվեց»:
Հիշեցնենք, Արցախյան պատերազմի տարիներին Վազգեն Սարգսյանը «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատարն էր: Նա եղել է ՀՀ պաշտպանության նախարար, այնուհետ՝ վարչապետ: Սարգսյանը սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին՝ խորհրդարանում կատարված ահաբեկչության հետեւանքով: Այսօր նա կդառնար 54 տարեկան:




























