Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի ընդունելու Րաֆֆի Հովհանիսյանի հրավերը եւ չի գնալու Ազատության հրապարակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Տարոն Մարգարյանը:

Նա նշեց, որ այսօր Երեւան քաղաքի բնակիչների հետ ընդունելությանն է մասնակցելու եւ գնալու է նրանց հետ հանդիպման:

Հարցին, թե եթե զբաղված չլիներ, կգնա՞ր Աատության հրապարակ, քաղաքապետը կրկնեց, որ այսօր նշանակված է Երեւանի բնակիչների հետ  հանդիպումը:

Ի դեպ, Տարոն Մարգարյանը տեղեկացրեց, որ Երեւանի ավագանու ընտրություններում իր նախընտրական շտաբը կղակավարի Էդուարդ Շարմազանովը, իսկ ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ եւ երրորդ հորիզոնականները դեռեւս հաստատված չեն:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ  Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հրավիրել էր Ազատության հրապարակ: