Մարտի 4-ին, ժամը 13.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 17-ամյա Մհեր Բ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, տան լոգարանում թունավորվել է շմոլ գազի արտահոսքից:

Կատարվում է հետաքննություն: