Մոսկվայի հարավ-արեւելքում տղամարդը հրդեհից փրկվելու համար թռել է 9-րդ հարկից եւ կենդանի մնացել:
Մոսկվայի իրավապահ մարմիններից հայտնել են, որ այսօր` մարտի 6-ի գիշերը, Օկսկի փողոցի շենքերից մեկի երկսենյականոց բնակարանում հրդեհ է բռնկվել: Հրդեհից փրկվելու համար բնակարանի սեփականատերը դուրս է նետվել պատուհանից եւ ընկել շենքի մոտ գտնվող ձնակույտի մեջ:
Տարբեր աստիճանի վնասվածքներով նա տեղափոխվել է Սկլիֆոսովսկիի անվան հիվանդանոց, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հրդեհտ մարվել է: Նշվում է, որ բնակարանից նաեւ մի կին է փրկվել, ով փաստացի չի տուժել:




























