ԼՂՀ նախկին արտգործնախարար, նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը չի մասնակցել «Ազատության» հրապարակում կազմակերպվող Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին եւ չի պատրաստվում մասնակցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արման Մելիքյանը:
Հարցին, թե ինչի չեք պատրաստվում միանալ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին, նա այսպես պատասխանեց. «Կեղծված ընտրություններում չկան հաղթողներ, բոլորն էլ պարտված են, եւ դա հատկապես պետք է հասկանալի լինի իրավաբաններ Րաֆֆի Հովհաննիսյանին ու Անդրիաս Ղուկասյանին: Ասել եմ ու ստիպված եմ կրկնել՝ սուտը ստով չի կարելի բերել ճշմարտության դաշտ: Սուտ են այն պնդումները, որ կա ՀՀ չորրորդ ընտրված նախագահ»
Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ նրա կողմնակիցների հանրահավաքներին միացել է նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկայսանը: Մեկ այլ նախկին թեկնածու` Հրանտ Բագրատյանը եւս հայտարարել էր նրան միանալու մասին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























